ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2017 16:56
Շախմատի դպրոցական առաջնություն` ոստիկանների նախաձեռնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 16-ին ավարտվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների նախաձեռնած շախմատի դպրոցական առաջնությունը։ Նոյեմբերի 10-ից մեկնարկած մրցույթին մասնակցում էին սպասարկվող վարչական տարածքի դպրոցների աշակերտները։
Եզրափակչում, մտքի խաղի թեժ պայքարի արդյունքում հաղթեց Էջմիածնի 6-րդ հիմնական դպրոցի աշակերտ Հրաչիկ Հովակիմյանը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պատվավոր տեղեր զբաղեցրած դպրոցականներին պարգևատրեցին մեդալներով և դիպլոմներով, իսկառաջնության հաղթողին հանձնեցին գավաթը։ Միջոցառմաննաջակցելու համար շնորհակալագրեր հանձնվեցին նաև դպրոցների շախմատի մարզիչներին և աշակերտների ծնողներին։
Վերջում առաջնության մասնակից դպրոցականներն ու նրանց ծնողներնը շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին՝ առաջնությունը կազմակերպելու համար։ Ոստիկաններն իրենց հերթին նշեցին, որնմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս դպրոցականներին զարգացնելու մարզական հմտություները՝ամրապնդելով ոստիկանություն-հասարակություն կապը։