ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2016 10:22
Նրանք հետախուզվում էին խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հունիսի 19-ին, ժամը 15.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով 2015 թ. հունիսի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՀՀ է ժամանել և Նոյեմբերյանի բաժնից Էրեբունու բաժին տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, ով մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող, 1989 թ. ծնված Շողիկ Ո.-ն: