ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.08.2014 11:07
Նրան 5 տարի ՌԴ իրավապահները հետախուզում էին որպես անհայտ կորած
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1972 թ. ծնված Արա Հ.-ն, որը 2009 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է որպես անհայտ կորած:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Կոտայքի մարզի դատախազություն: