ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2016 18:00
Ոստիկանության ծառայությունների կատարելագործման աշխատանքները շարունակվում են. հերթական նորամուտները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը:
Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը:
Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, աձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին, բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, ինչը ծառայությունը լիարժեք կազմակերպելու գրավականներից է:
Վլադիմիր Գասպարյանը արդյունավետ ծառայություն մաղթեց աշխատակիցներին՝ նշելով, որ այս նորամուտը ևս մի քայլ է ոստիկանության բաժին-բաժանմունքների արդիականացման, ոստիկանների աշխատանքային պայմանների բարելավման ու ծառայության կատարելագործման ծրագրի իրականացման ճանապարհին:
***
Ոստիկանության ծառայությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում են նաեւ համայնքային ոստիկանության հենակետերը, որոնք կարեւոր քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:
Սեպտեմբերի 3-ին համայնքային ոստիկանության հերթական հենակետը բացվեց Գյումրիում: Բացման արարողությանը ներկա էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:
Այսուհետ տարածքի բնակիչները ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության նորաբաց հենակետ կարող են դիմել իրենց եւ համայնքային խնդիրներով, գործակցության առաջարկներով եւ այլն:
Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունը բնակչության կողմից դրական է ընկալվում, իսկ վերջնարդյունքը հասարակությանը բարձրակարգ ծառայություն մատուցելն է: