ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 12:05
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Նորաշեն թաղամասում

Մարտի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Նորաշեն թաղամասից բերման է ենթարկվել 29-ամյա Սամվել Ք.-ն, որը 2018թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: