ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.05.2018 14:02
Նորամարգում «ԲՄՎ»-ն բախվել է գազատար խողովակի. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 30-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «ԲՄՎ 316» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Ռանչպար ճանապարհի Նորամարգ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց ձախ, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Արմեն Աբրահամյանը, դուրս է թռել ավտոմեքենայից և տեղում մահացել:
Կատարվում է քննություն: