ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2018 14:37
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արտաշատում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 13.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 29 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Էդգար Մ.-ն, որը հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: