ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.06.2019 13:06
Նոր Նորքի քրեական հետախույզները հայտնաբերեցին հետախուզվողին

Հունիսի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեանկան հետախույզների հետ համատեղ Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա Արտեմ Ս.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի (հանցակցելը) 5-րդ կետի և 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: