ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2019 12:03
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողին

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 10.20-ին, Երևանի Խուդյակովի փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Արամ Ղ.-ն, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը: