ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2018 14:06
Նոր Նորքի քրեական հետախույզները հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ մեկ անձ կալանավորվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ամիսներ տևած ծավալուն միջոցառումներով պարզել էին, որ մայրաքաղաքում ապրող Կարեն Ծաղիկյանը թմրամիջոցներ է վաճառում։ Կարեն Ծաղիկյանը վերցրեցվեց քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Պարզվեց, որ նա մարտի 15-ին Ավանում պետք է թմրամիջոց իրացնի։ Արդյունքում՝ իրացնելուց հետո հայտնաբերվեց և՛ նա, և՛ նրանից թմրամիջոց ձեռք բերած անձինք։ Նախ Մոլդովական փողոցում հայտնաբերվեց ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Հովնան Վարդանյանը։ Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված 36-ամյա Վարդանյանի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղահաբի կտոր։ Ապա հայտնաբերվեց Արմեն Մխիթարյանը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ դեղահաբ։ Պարզվեց, որ նրանք հայտնաբերվածը ձեռք են բերել Կարեն Ծաղիկյանից։ Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվեց, դրանք մեթադոն են։ Մարտի 15-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև Կարեն Ծաղիկյանը։ Կասկածյալն Ավանի բնակիչ է, 43 տարեկան։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց Կարեն Ծաղիկյանի բնակարանը։ Հայտնաբերվեցին, նախնական տվյալներով՝ տարբեր տեսակի հոգեներգործուն դեղահաբեր նաև մարիխուանայի նմանվող մանրացված-չորացված զանգված, որոնք ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիական վարչություն՝ դատաքիմական փորձաքննության։ Կարեն Ծաղիկյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։
Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։