ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.01.2019 16:33
Նոր Նորքի ոստիկանները կասկածյալի են բերման ենթարկել
Հունվարի 15-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1977 թ. ծնված Արթուր Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 07.30-ից 18.10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանը հրել բացելով մտել է իր տուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բորյան փողոցի թիվ 16 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բաժին է բերման ենթարկվել 1988 թ. ծնված Մոիսեյ Բ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: