ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2019 17:42
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին կողոպուտը կատարողին
Փետրվարի 12-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 49-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ փետրվարի սկզբին Թոթովենցի փողոցում անհայտ անձը իր ձեռքից բացահայտ հափշտակել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
Փետրվարի 13-ին, ժամը 12.45-ին, Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Թոթովենցի նրբանցքի 3/2 շենքի մոտից, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Անդրանիկ Վ.-ին, ում մոտից հայտնաբերվել է հեռախոսը:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: