ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2012 11:15
Նոր հանցադրվագ մի շարք գողություններ կատարած կանանց գործունեությունից (ի լրումն)
Նոյեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1935 թ. ծնված Ամալյա Ն.-ն և հաղորդում տվել, որ նոյեմբերի 8-ին, դիտելով «02» հաղորդաշարը, ճանաչել է Էլմիրա և Գայանե Սարգսյաններին, որոնք ս/թ հոկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, իբրև հին ծանոթներ լինելու պատրվակով, մտել են իր բնակարան և շեղելով իր ուշադրությունը` ննջարանից գողացել 260.000 դրամ, 30 եվրո, 9 դոլար, 2.010 ՌԴ ռուբլի և ոսկյա 2 մատանի, ականջօղի հետ միասին: