ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2018 11:09
Նոր-Հաճնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: