ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2019 16:55
Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու պահելու և իրացնելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Տավուշի մարզի բնակիչներ 61 և 50-ամյա երկու տղամարդու։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածենր՝ ընդհանուր 18 գրամից ավելի քաշով։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 61-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված զանգվածը տվել է 50-ամյա տղամարդը։ 
Հայտնաբերվածն առգրավվել է։ 
Նշանակվել են փորձաքննություններ։ 
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 
   
		





















































