ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.08.2019 15:56
Նոյեմբերյանի և Իջևանի ոստիկանների համատեղ ձեռնարկը

Օգոստոսի 10-ին, ժամը 18.05-ին, մի հյուրանոցի հաշվապահ հաղորդում է տվել, որ ցերեկն իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 235 դոլար, մոտ 50 հազար դրամ, տարբեր պետությունների մետաղադրամներ ու քարտեր:
Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Իջևանում գտնվող մի հյուրանոցից կեսգիշերից քիչ անց բերման է ենթարկվել մշտական բնակության վայր չունեցող 50-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա հետախուզվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից՝ գողության մեղադրանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: