ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2012 12:52
Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանության կողմից անցկացվող ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը
Ճանապարհային ոստիկանությունը 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսել է մեծածավալ միջոցառումների շարքով, որոնք միտված են հանրապետության ճանապարհներին առավել անվտանգ երթևեկություն ապահովելուն:
Առաջին փուլը սեպտեմբերին իրականացված «Անվտանգ միամսյակն» էր, որի լիարժեք իրականացման արդյունքում արձանագրեցինք զրո ցուցանիշ՝ դպրոցամերձ ճանապարհահատվածներում պատահարների առումով:
Հաջորդը՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությունն էր՝ ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոցը վարող անձանց հայտնաբերելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ոչ պակաս արդյունավետ էին նաև ձեռնարկված միջոցները՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտի երթևեկը պատշաճ դարձնելու ուղղությամբ:
Վարորդներին տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը մեկնարկում է այսօրվանից՝ նոյեմբերի 1-ից:
Ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը:
Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ:
Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել վարորդներին, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում:
Ճանապարհային ոստիկանություն