ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2018 16:38
Նշավան գյուղում կատարված գողությունը բացահայտվեց
Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1961 թ. ծնված Գեղամ Ս.-ն և հայտնել, որ հարևանի տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 23.00-ից դեկտեմբերի 22-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով ցանկապատ չլինելու հանգամանքից, Նշավան գյուղում 1992 թ. ծնված Արթուր Վ.-ին պատկանող տան բակից գողացել են հեծանիվ՝ պատճառելով մոտ 30.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին, ժամը 14.40-ին, Նշավան գյուղից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 2001 թ. ծնված Ա. Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: