ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2013 10:44
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Հունվարի 14-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 6/Ա շենքի մոտից բաժին են  հրավիրել Գյումրիի 15-ամյա մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ`  «Դիմեդրոլ», «Անալգին»  դեղամիջոցների լուծույթների պարունակությամբ և մարիխուանա թմրամիջոց նմանվող զանգված: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Պատանին ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































