ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.01.2013 10:41
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հունվարի 29-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, հիշյալ բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: