ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.04.2013 12:35
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ, փողոցի ոչ երթևեկելի մասում, նկատել են գետնին պառկած մի քաղաքացու և նրա կողքին կանգնած ևս մեկին:
Պարզվել է, որ առաջինը 1970 թ. ծնված Բագրատ Ս.-ն է, իսկ մյուսը` 1985 թ. ծնված Արտյոմ Ս.-ն: Բագրատ Ս.-ն հայտնել է, որ Արտյոմ Ս.-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ:
Վերջիններս հրավիրվել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: