ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.03.2013 10:40
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Մարտի 20-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1967 թ. ծնված Նունե Ալավերդյանը և 2004 թ. ծնված Արթուր Ալավերդյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ն. Ալավերդյանը խոհանոցում` գազօջախի մոտ, վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, որից հետո շտապօգնության խումբը նրան որդու հետ միասին տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել նաև Ն. Ալավերդյանի դուստրը` 1994 թ. ծնված Արուսյակ Ալավերդյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: