ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2013 10:59
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Փետրվարի 20-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921 թ. ծնված Արև և 1943 թ. ծնված Գրետա Ուլիբեկյանները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, նրա կողմից տնայնագործական եղանակով պատրաստված կարմիր պղպեղ ուտելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: