Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.11.2014 12:37
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, 1985 թ. ծնված Արման Ս.-ի բնակարանում և կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ բնակարանի ննջասենյակից ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրացան, մյուս ննջասենյակից հայտնաբերվել է ստվարաթղթե տուփով պլաստմասե տարա՝ լցված մոխրագույն, վառոդանման զանգվածով, որսորդական հրացանի փամփուշտների 24 ճայթիչ, արճճե կլորավուն գնդակներ: Անասնագոմում առկա ստվարաթղթե արկղում հայտնաբերվել է ինքնաձիգի փամփուշտների 4 գնդակ, ինքնաձիգի չկրակված 3 պարկուճ, բազմաթիվ ճայթիչներ, արճճե տարբեր տրամաչափի գնդակներ, 12 տրամաչափի որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ, 2 տուփ վառոդանման մոխրագույն զանգված:
Ըստ բնակարանատեր` 1935 թ. ծնված Սարիբեկ Ս.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, բերել է 1990 թ. ԼՂՀ Քարվաճառի տարածքից և պահել իր տանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 23.10-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները 1982 թ. ծնված Արգիշտի Բ.-ի բնակարանի խուզարկությամբ՝ լոգարանի առաստաղին հարմարեցված դարակից հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի հրազենի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: