ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2013 12:12
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ
Մայիսի 19-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 1982 թ. ծնված Էդգար Ծ.-ն և հայտնել, որ ժամը 10.30-ի սահմաններում Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկային հարակից ավտոպահեստամասերի վաճառակետի մոտ իր նախկին կնոջ հայրը` 1952 թ. ծնված Ավետիք Ա.-ն, ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել 1984 թ. ծնված Լուիզա Ա.-ն և հայտնել, որ նախկին ամուսինը Մալաթիայի տոնավաճառում ծեծել է իր հորն ու սպառնացել սպանել տան անդամներին, իսկ մի քանի օր առաջ` ծեծել և առևանգել է իրեն:
Ավետիք Ա.-ն ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ նույն օրը իր և նախկին փեսա Էդգար Ծ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վերջինս բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: