ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2017 10:58
Երևանում հետախուզվողին հայտնաբերեցին, Մարտունիում՝ ներկայացավ կամավոր
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 29-ին, ժամը 15.05-ին, Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 38-266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 29-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, 176 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի և 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: