ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2014 17:03
Ներկայացել է ոստիկանություն
Մարտի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 2013 թ. դեկտեմբերին Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում «երրորդմասցի Մայիսիկը» և նրա ընկեր Էդոն ծեծի են ենթարկել 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ին և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդոն 1986 թ. ծնված Էդգար Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 21-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: