ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.02.2019 14:44
Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ տեղեկություններն իրացնելու և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 31-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 26-ամյա Գուրգեն Ղ.-ն, որը 2017թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի և 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքներով: