ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 11:56
Հետախուզվողը ներկայացավ կամավոր

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 4-ին, ժամը 07.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Տրդատ Մ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: