ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2019 11:48
Հետախուզվող ՌԴ քաղաքացին ներկայացավ ոստիկանություն

Նոյեմբերի 4-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Արմեն Հ.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: