ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.08.2019 11:44
Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ և ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 19-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 52-ամյա Արթուր Ս.-ն, որը 2013թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 19-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Արագածի բաժին է ներկայացել 37-ամյա Ռոլանդ Ռ.-ն, որը 2014թ. հունվարի 10-ից հետախուզվում էր ՌԴ Օմսկի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի (շորթումը) մեղադրանքով: