ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2019 11:32
Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 28-ամյա Հրանտ Ե.-ն, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
***
Հուլիսի 11-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 43-ամյա Մարիամ Ք.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: