ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.03.2015 12:40
«Ռոստով-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 09.30-ին, «Ռոստով-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արամ Մ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) մեղադրանքով: