ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.07.2019 16:23
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 487 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 121 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 43,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 70,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 8:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 19 նյութեր, որոնցից
- 5-ը քննարկման փուլում են,
- 3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
- 11-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից
• 7-ը նախաքննության փուլում են,
• 3-ը կարճվել են արդարացնող հիմքերով,
• 1-ը կասեցվել է։
2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 16 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 15 նյութեր։
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 14 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 4 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», 10-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից, իսկ 2 ծառայողի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ