ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2018 11:09
Նախկինում դատապարտված հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 21-ին, ժամը 11.50-ին, Երևանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի թիվ 8 միկրոավտոբուսների վերջնակետից բերման են ենթարկել 1988 թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Ֆ.-ին, որը հոկտեմբերի 20-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: