ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2019 11:11
Նախկինում կատարված հանցագործությունները բացահայտվեցին
Օգոստոսի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դրամարկղի դռան փականը բացել ու «Լվա ինքդ» ավտոլվացման կետից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել է 20 հազար դրամ:
Էրեբունու քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 3-ին, ժամը 20-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Վարդաշենի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 16-ամյա մի պատանու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումների շնորհիվ տղան խոստովանել է նաև, որ օգոստոսի 28-ի գիշերը Արցախի փողոցում գործող հացաբուլկեղենի խանութից տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը կոտրել ու գողացել է փող և ըմպելիք, իսկ հարևան սրճարանից՝ ալկոհոլային խմիչքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: