ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2013 10:15
Նախկինում դատվածը հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 15-ին ոստիկանություն է ներկայացել 1970 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Ղ.-ն, որը ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով՝ ավազակային հարձակում, անձի առևանգում և անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ:
Արմեն Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժին: