ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2018 15:16
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։
Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։
Հանգամանքները պարզվում են։