ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2012 17:11
Նախապատրաստվում են նյութեր
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 35/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Հրաչյա Ռ.-ն հիշյալ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելու նպատակով հանձնաժողովի աշխատակիցներին ներկայանալու ժամանակ նրա անձնագրի վերջին էջում եղել են «ԿԸՀ»-ի նույնանման երկու կնիքներ, ինչը վկայում է, որ նա փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: