ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.04.2015 10:16
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2015 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2015 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 196 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում մեկը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով՝ ոստիկանության 35 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն` 20,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 5,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 10:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 6 նյութեր:
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ