ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2019 11:16
Ոստիկանները Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայանիստ համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005 թվականից մինչև 2010 թվականի հունիս ամիսը տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում աշխատանքի է հրամանագրել անձանց, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը, ինչի հետևանքով հափշտակվել է ընդհանուր մոտ 5 միլիոն 300 հազար դրամ:
Բացի այդ պարզվել է, որ նշված համայնքի նախկին ղեկավարը 2003 թվականից մինչև 2007 թիվը, օգտագործելով պաշտոնեական դիրքը համայնքապետարանում գույքահարկի գծով մասնագետ է հրամանագրել ներկայիս համայնքի ղեկավարին առանց նրան տեղեկացնելու, իսկ նրա անվամբ դուրս գրված ընդհանուր մոտ 1 միլիոն 700 հազար դրամ աշատավարձերի գումարը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: