ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.09.2015 12:27
Երևանում, Արտաշատում, Արմավիրում և Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել
Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.05-ին, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 51/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆիատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց CLK 320» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «Մերսեդես-Բենց E 200» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաների:
«Նիսան Մարչ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արմավիրի Աբովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լենդ Ռովեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: