ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 17:46
Մրգաշատում կատարված գողության հետքերով
Մայիսի 29-ին ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները պարզել են, որ 2018թ. դեկտեմբերի տարբեր օրերի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մի բնակչի բնակարանից գողություն է կատարվել:
Ոստիկանության Մեծամորի և Բաղրամյանի բաժինների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ 2018 թ. դեկտեմբերի տարբեր օրերի նույն գյուղի մի անչափահաս բնակիչ, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400.000, ապա 280.000 դրամ, որը նույն ամսին անչափահասի ծնողների կողմից ամբողջությամբ հետ է վերադարձվել:
Անչափահասը ծնողի հետ հրավիրվել է ոստիկանության Մեծամորի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: