ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 17:11
Ոստիկանները կասկածյալին հայտնաբերեցին Մուղնիում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները համատեղ մարտի 4-ին, ժամը 02.30-ին, Ուջան-Երևան ճանապարհի Մուղնի թաղամասի հատվածից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել համաներմամբ ազատված, 1980 թ. ծնված Գրիգոր Խ.-ին և 1984 թ. ծնված Մանուկ Կ.-ին՝ իր վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով՝ սրահում բեռնված 1 ցլիկ:
Գրիգոր Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, օգտվելով անասնագոմի դռան բաց լինելու հանգամանքից, Ուջան գյուղից գողացել է նշված ցլիկը:
Պարզվել է, ցլիկը պատկանում էր Ուջան գյուղի 64-ամյա մի բնակչի:
Հարուցվել է քրեական գործ:
Գրիգոր Խ.-ն ձերբակալված է։
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: