ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2018 12:20
32-ամյա մոտոցիկլիստը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Հայասա» մոտոցիկլը Արարատի մարզի Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Հունդայի էլանտրա» մակնշի ավտոմեքենային. 32-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 8.25-ին, մոտոցիկլիստը՝ 1986 թ. ծնված Արտյոմ Սիմոնյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն: