ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2018 12:17
Հայտնաբերվեցին Մոսկվայում և տեղափոխվեցին Հայաստան
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 1981 թ. ծնված Վահագն Ս.-ն, որը ապրիլի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Սևանի բաժնի աշխատակիցների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 1966թ. ծնված Վարդան Բ.-ն, որը 2011թ. հունվարի 25-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: