Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.04.2013 15:52

Մոսկվայում անցկացված «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնից ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները վերադարձան հաղթանակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայում անցկացված «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնից ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները վերադարձան հաղթանակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 17-ից 21-ը ՌԴ մայրաքաղաքում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնը։ Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Իրավապահ մարմինների գործունեության թեմաներով կինո եւ հեռուստափառատոն ունենալու գաղափարը կազմակերպիչների մոտ ծնվեց 1998 թվականին։ 15 տարիների ընթացքում փառատոնը ընդլայնեց իր շրջանակները։ Փառատոնի հիմնական նպատակը դետեկտիվ կինոյի եւ քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների աշխատանքի եւ իրավապահի կերպարի հանդեպ հասարակական վստահության ու հարգանքի մթնոլորտի ձևավորումն է, այն գիտակցության ամրապնդումը, որ իրավապահներն են հասարակության     պաշտպանն ու հասարակական  անդորրի երաշխավորը։
15-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողության ժամանակ փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը ողջունեց հյուրերին եւ խոստացավ, որ թե կազմակերպիչները եւ թե ժյուրիի անդամները կլինեն անաչառ եւ արդարամիտ։
Հոբելյանի կապակցությամբ փառատոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Այն ընթերցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Բացման պաշտոնական ավարտին հաջորդեցին փառատոնի աշխատանքները։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» հաղորդաշարը ներկայացված էր «Հանցագործություն եւ պատիժ» անվանակարգում։ Ի դեպ, այս անվանակարգն ամենաընդգրկունն էր մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ։ Մեր մրցակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլեւ՝ Իսրայելի, Իտալիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Քենիայի եւ այլ երկրների հեռուստաընկերություններ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ եթեր հեռարձակված «02» հաղորդաշարերից մեկը։ 
Հնգօրյա աշխատանքներն ամփոփվեցին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մշակույթի տան դահլիճում։
Փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հոբելյանական 15-րդ փառատոնին ամենայն պատրաստականությամբ մոտենալու համար, այնուհետեւ հնչեցին մրցանակակիրների անունները։
«02»-ի ստեղծագործական խումբն իր աշխատանքը ներկայացրել էր «Հանցագործություն եւ պատիժ» խորագրի ներքո եւ այդ անվանակարգում էլ հաղթանակ տոնեց՝ արժանանալով փառատոնի «ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ»-ին:
Եվ այսպես, սա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով, իսկ գլխավորը՝ ամենօրյա աշխատանքն Է ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ    պայքարի    եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժևորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: