ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2018 14:59
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը՝ Աբովյան քաղաքում

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 2 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն, որը 2017թ. հուլիսի 3-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (ՃԵԿ կանոնները խախտելը):