ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.12.2017 12:23
Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և ներկայացել իրավապահներին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 7.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Ալբերտ Ա.-ն, որը 2009թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 326 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: