ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2018 18:37
Մահվան ելքով պատահար Մյասնիկյան պողոտայում

Օգոստոսի 26-ին, ժամը 00.40-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 31 էլեկտրասյան դիմաց բախվել է բաժանարար բետոնե պատնեշին, այնուհետև դուրս գալով երթևեկելի մասից` բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը` 1992 թ. ծնված Գնել Նասլյանը, տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է ժամը 01.50-ին:
Կատարվում է քննություն: